Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ուրախ եմ, որ մեր երկրում կան ձեզ պես մայրեր. Աննա Հակոբյանն այցելել է 12-րդ զավակն ունեցած ընտանիքին

Փետրվար 21,2020 17:56

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ին այցելել է Բեժանյանների բազմազավակ ընտանիքին. փետրվարի 13-ին ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով. ծնվել է 12-րդ զավակը՝ Աննան:
 

Աննա Հակոբյանը շնորհավորել է ընտանիքի անդամներին, զրուցել ծնողների և երեխաների հետ:

«Անչափ ուրախ եմ, որ այցելեցի ձեզ, շատ ուրախ եմ, որ մեր երկրում կան ձեզ պես մայրեր: Շնորհավորում և ամենայն բարիք եմ մաղթում ձեզ և ձեր բազմանդամ ընտանիքին»,- ասել է Աննա Հակոբյանը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829