Երեկ ԵՊԼՀ մեծ դահլիճը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսին էր ներկայացվում «Կենդանի խոսք» գրական-երաժշտական երեկոն, որը նվիրված էր մեր համալսարանի 85-ամյակին: Դերասանների դերում ուսանողներն էին, որոնք իրենց հրաշալի դերերով ու կատարումներով կատարյալ հուզմունք էին առաջացրել ներկաների հոգիներում:
Միջոցառման սկզբում ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը ողջունեց ներկաներին և բոլորին մաղթեց ցերեկույթի հաճելի վայելում:
Սկզբում եղավ կարճ պատմական ակնարկ, որին հաջորդեց երաժշտական շնորհավորանքի ուղերձ բուհի ղեկավարությանը, դասախոսներին, ուսանողներին, հյուրերին:
Հնչեցին «Կենդանի խոսք» Աննա Ախմատովայի, Նիկոլայ Գումիլյովի, Իոսիֆ Բրոդսկու և այլոց ստեղծագործությունները երաժշտության ուղեկցությամբ:
Կարդացեք նաև
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանորդ Ալեքսեյ Սինեգուբովը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, ՀՀ-ում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը, Հայաստանի դպրոցների տնօրեններ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի գիմնազիայի ներակայացուցիչներ, ԵՊԼՀ ներկայացուցիչներ և ուսանողներ:
ԵՊԼՀ