Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ գործն ինձ հետ չի առնչվում, և ես հրաժարվել եմ ցուցմունք տալ». Հովհաննես Շահինյանը՝ հարցաքննության մասին

Փետրվար 21,2020 18:40

«Տրամադրութունս բարձր է, ինքնազգացողությունս՝ լավ, առողջությունս՝ պինդ»,- քիչ առաջ դուրս գալով Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժնից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ մանրամասներ կներկայացնի՞ հարցաքննությունից, իմացա՞ն՝ գործն ինչի հետ է առնչվում, Հովհաննես Շահինյանը պատասխանեց. «Իմացանք, ինձ հետ չի առնչվում, և ես հրաժարվել եմ ցուցմունք տալ: Կարգավիճակի փոփոխություն չգիտեմ՝ վկա կամ կասկածյալ չեմ կարևորում այդքան: Ինձ ներկայացվեց հրավերի բուն պատճառը, ինչը բոլորովին ինձ հետ չի առնչվում: Խոստացել եմ, որ այդ մասին չպետք է հայտարարեմ և ստորագրել եմ»:

Հարցին՝ իրեն կրկին կանչելո՞ւ են հարցաքննության, Հովհաննես Շահինյանը պատասխանեց՝ չունեն նման պայմանավորվածություն, բայց կապի մեջ են, երբ կանչեն, կներկայանան պարտաճանաչ: Նա տեղեկացրեց, որ բողոքարկելու են դատարանի՝ իր տունը խուզարկելու մասին որոշումը:

Հարցաքննության մանրամասների մասին ասաց, որ նախ ինքն ու իր փաստաբանն ուզում էին ծանոթանալ՝ ինչի համար են եկել, երբ արդեն ավարտեցին, քննիչը հարցրեց՝ ուզո՞ւմ ենք պատասխանել իր կողմից առաջադրվող հարցերին, թե ոչ, ասացինք՝ ոչ: Լրագրողների հետ զրույցում այս առիթով Հովհաննես Շահինյանը պարզաբանեց. «Չեմ կարող պատասխանել մի բանի մասին, ինչի հետ առնչություն չունեմ: Ես չեմ ասել՝ չեմ ուզում, հրաժարվում եմ, երբ հասկանալի կլինի, կիմանամ իմ մասնակցությունը, կպատասխանեմ: Ինչ-որ անհասկանալի, անհայտ ինչ-որ մեկը, կարող է այդ մարդու կողքով անցնեմ, չճանաչեմ, ասել է, թե ինքն ինձ գումար է տվել: Գոնե ծանոթ մարդ լիներ, ասեինք զրպարտել է: Թավադյան Արմենին չզրպարտեցի՞ն: Զրպարտել են, թե հանձնարարական տվել, հավատացած եմ, որ նման բան չի եղել: Իմ դեպքում ընդհանրապես չգիտենք՝ ով է: Մենք մեր անելիքները գիտենք, գնում ենք պատրաստվելու բողոքարկել խուզարկության որոշումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829