ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը այսօր նախագահական նստավայրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մոդելը կդրվի հանրային քննարկման:
«Բնականաբար, այն դիտողությունները, որ եղել են նախորդ տարիներին, հաշվի պետք է առնենք:
Մասնավորապես՝ SMS քվեարկության հետ կապված կարգը միասին քննարկելու ենք, այդ թվում նաեւ լրագրողների ներգրավմամբ, եւ մինչեւ տարեվերջ կորոշենք»,- ասաց նախարարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ