«Այն մարդը, որը դրսևորում է ատելություն, առաջին հերթին իրեն է վնասում։ Նա, այդ ատելության մթնոլորտում լինելով և դա հեռարձակելով դեպի դուրս, ձեռք է բերում հիվանդություններ»,- այս մասին «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Ըստ նրա՝ ցանկացած հեղափոխությունից հետո տվյալ ազգը, պառակտվում է 2 մասի, որից մի մասը ինչ-որ բանի կողմ է, մյուս մասը՝ դեմ։
Հոգեբանի խոսքերով՝ այդ մարդիկ առաջին հերթին վնասում են իրենց և իրենց մերձավորներին:
«Ատելությունն այն դեստրուկտիվ էմոցիան է, որը կարող է որոշ առումով անձը ոչնչացնել», – կարծում է հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Կարդացեք նաև
Ծատուրյանի կարծիքով հայհոյանք, ատելության խոսք տարածողները «վարձու աշխատողներ են»։
«Մենք քաղաքական հասարակություն չենք դառնում, մնացել ենք շուկայական հարաբերությունների մեջ, մենք ունենք մաքրվելու, զարգանալու դաշտ, մենք պիտի ինքներս մեզ հարցնենք՝ ուր ենք գնում»,-նշեց հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Ծատուրյանը հավելեց նաև, որ ատելության խոսք առավելապես կիրառում են նրանք, ովքեր ներանձնային կամ միջանձնային խնդիրներ ունեն:
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ