Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնակցելու եմ քննչական գործողություններին, և եթե լինի կատարված հանցանք, բնականաբար, պետք է գողը նստի բանտ». Հովհաննես Շահինյան

Փետրվար 21,2020 17:15

Երևանի քաղաքային վարչություն՝ ծանր հանցագործությունների բաժին մուտք գործելուց առաջ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մանրամասների չի տիրապետում, թե ինչու են իրեն հրավիրել, միայն նշեց, որ քննվում է 2006-2007 թվականի գործ: Այնուհետև տեղեկացրեց, որ դեռ 2019-ի դեկտեմբերին իրեն հրավիրել են Երևանի ԱԱԾ վարչություն բացատրություն տալու, բայց ինքը հրաժարվել է: Նա մանրամասնեց. «Գիտեի, որ պետք է կանչեն և նաև հասկանում էի, որ այդ հոդվածը, որը դրել են, պարունակում է մինչև տասնհինգ տարի, իսկ գործն ունի տասներեք տարվա վաղեմություն»:

Լրագրողները հետաքրքրքվեցին՝ ինչի՞ համար են կանչել, ի՞նչ հոդված, Հովհաննես Շահինյանը պատասխանեց՝ կաշառքի օժանդակություն հոդվածն է:

Այնուհետև նշեց, որ փետրվարի 20-ին իր տանը եղել է խուզարկություն, նայել է՝ դատավորի որոշում կա կայացված խուզարկության մասով, իսկ քննիչն իրեն հրավիրել է որպես վկա մասնակցելու քննչական գործողություններին:

Նախկին թաղապետն ասաց՝ չի տիրապետում՝ գործն ինչի մասին է, բայց միևնույն ժամանակ նկատեց՝ աշխատել է, իսկ եթե աշխատել է, կարող է և ունենալ թերություններ, սխալներ. «Այն, ինչ գիտեմ որոշման մեջ, հոդվածը տալիս է մինչև 15 տարի, եթե երկու տարի Անթալիայի ափերին պառկեի, արևահարվեի, կունենար վաղեմություն: Բայց հակված չեմ դրան, մասնակցելու եմ քննչական գործողություններին, և եթե լինի կատարված հանցանք, բնականաբար պետք է գողը նստի բանտ»:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է իր հետ կատարվողը կապված է իր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու հետ, Հովհաննես Շահինյանն ի պատասխան հորդորեց դա չկապել Ռոբերտ Քոչարյանի հետ և եզրափակեց. «Ես ունեմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, Ռոբերտ Քոչարյանի դատական գործերին գնում եմ կամավոր, քանի որ նա այն պետական գործիչն է, որի ղեկավարմամբ մենք ազատագրել ենք Արցախը: Ինքն ինձ համար հերոսն է, և գտնվում է բանտում: Դա խայտառակություն է մեր ողջ ժողովրդի համար: Սա շատ մեծ ամոթ է, խայտառակություն, երբ դու քո հերոսին բանտարկում ես»:

Նշենք, որ ըստ Հովհաննես Շահինյանի՝ սա քաղաքական հետապնդում է իր նկատմամբ: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ կատարվածը կապ ունի 1990-ի վերջին և 2000-ականների սկզբին տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոնք կապ ունեն իր հոր և Կոմիտասի 5-րդ շուկայի հետ, ինչպես նաև 2006-2007-ին իր աշխատանքային գործունեության հետ, երբ աշխատում էր Արաբկիր վարչական շրջանում: Նա ասաց, որ այս ամենը պարզ կդառնա, երբ ինքը դուրս գա քննչական բաժնից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829