Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կողմից Բաքվին հատկացվող 100 մլն դոլարի օգնությունը մեծացնում է Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի հնարավորությունը. ANCA

Փետրվար 21,2020 15:30

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Բաքվին 100 միլիոն դոլարի անվտանգության և ռազմական օգնության փաթեթը հիմնականում ուղղված է Իրանի դեմ ադրբեջանա-ամերիկյան համատեղ ծրագրերի ֆինանսավորմանը, միևնույն ժամանակ հարձակողական նոր հնարավորություններ է ընձեռում Արցախի և Հայաստանի դեմ շարունակական ագրեսիա իրականացնող Ալիևի ռեժիմի համար: Այս մասին ասվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ:

«Մենք անհանգստացած ենք, որ Թրամփի վարչակազմի 100 միլիոն դոլարի օգնության փաթեթի միջոցով Ադրբեջանը համալրում է իր զինանոցը՝ մարտավարական, հարձակողական հնարավորություն ունեցող զինատեսակներով…Ամերիկացի հարկատուներին չպետք է խնդրեն թեկուզ մեկ դոլար հատկացնել Ալիևի ագրեսիվ ռեժիմին ռազմական օգնություն ցուցաբերելու համար, որը դեռ մեկ շաբաթ առաջ Գերմանիայի Մյունխեն քաղաքում կրկին սպառնաց հարձակվել Արցախի վրա և հրապարակայնորեն ստեց՝ Երևանը և ամբողջ Հայաստանը ներկայացնելով որպես Ադրբեջանի տարածք: Թրամփի վարչակազմը պետք է կամ դադարեցնի ռազմական օգնության տրամադրումը Բաքվին կամ պետք է ամեն մի դոլարը համադրի Հայաստանին տրամադրվող օգնության հետ»,-հայտարարել է ANCA-ի ներկայացուցիչ Թերեզա Երիմյանը:

ANCA-ն նաև գրավոր դիմում է ներկայացրել Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովին՝ կոչ անելով հրաժարվել Ադրբեջանին միջոցներ հատկացնելուց:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829