Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետգնումների համակարգում, հետին թվով 388 պայմանագիր է ավելացել 11.8 մլրդ դրամ արժեքով. Արմենուհի Բուռնազյան

Փետրվար 21,2020 14:45

Հայաստանում ոչ մրցակցային գնումների թիվն աճել է: Նման հայտարարություն այսօր «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ արեց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը: Սա են ցույց տվել կազմակերպության իրականացրած մշտադիտարկման տվյալները:

Որպեսզի մեկ անձից կատարվող գնումները եւ դրանց ռիսկերը նվազագույնի հասցվեն, կազմակերպությունը լուծում է առաջարկում` 10 միլիոն դրամը գերազանցող գնումների համար հանրային քննարկումներ կատարել`ՀԿ-ների մասնակցությամբ. «Քանի որ հաճախ ոչ մրցակցային գնումները տեղի են ունենում հատկապես մեծ միջոցառումների ժամանակ, այնուհետեւ հանրության կողմից բացասական արձագանք ենք ստանում, կարծում եմ՝ երկու կողմերի համար էլ ձեռնտու է, որ այդ քննարկումները իրականացվեն մինչեւ գնումներ կատարելը»:

Բանախոսն առաջարկում է խորհրդարանին նույնպես ընդգրկել այդ գործընթացում, օրինակ, 100 մլնի սահմանը գերազանցող գնումների դեպքում:

Ի դեպ, մեկ անձից գնումներ կատարելիս, Արմենուհի Բուռնազյանի պնդմամբ, շատացել են «հրատապության կարգով» հիմնավորումները, ինչը հաճախ կասկածի տեղիք է տալիս: ՀԿ-ի անցկացրած մշտադիտարկման արդյունքներն արձանագրել են, որ «Արմ եպս» համակարգում ներկայացված գնումների հայտերի տվյալները, որոշակի ժամանակ հետո փոփոխվում են։ Մասնավորապես, 2019 թվականի փետրվարի ներբեռնված տվյալները խիստ տարբերվում են 2020 թվականի ներբեռնված տվյալներից։ Պարզվել է, որ այդ ընթացքում ավելացել են 388 պայմանագիր, որոնց արժեքը կազմում է 11.8 մլրդ դրամ։ «Ստացվում է, որ նախկինում այդ պայմանագրերը ուղղակի չեն ներկայացվել եւ դա բավականին խոշոր գումար է կազմում»,- ասաց Արմենուհի Բուռնազյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829