Հայաստանում բնակվող 16–22 տարեկան երիտասարդ աղջիկները և կանայք հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց երկրում առկա մասնագիտական տարբեր բնագավառների ու կարիերայի զարգացման հնարավորությունների հետ:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և նրա գործընկերները 2020թ. Կանանց միջազգային օրը կնշեն` երիտասարդ աղջիկներին և կանանց հրավիրելով մասնակցելու «job shadowing» ձևաչափով ոլորտային ուսուցման ակցիային և մեկ ամբողջ օր հետևելու իրենց հետաքրքրող ոլորտի մասնագետի աշխատանքային գործունեությանը:
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ տարբեր բնագավառների` կառավարության և խորհրդարանի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՔՀԿ-ների, լրատվամիջոցների և բիզնեսի առաջատար մասնագետների աշխատանքի հետ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 25-ն է:
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east