Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին դեսպանը չի ցանկանում ԵՊՀ ռեկտոր դառնալ

Փետրվար 21,2020 13:21

Aravot.am-ի տեղեկություններով ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածուներից մեկը Ռուբեն Կարապետյանն է, որը տարբեր տարիների եղել է ՀՀ դեսպանը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Իտալիայում, նաեւ համատեղության կարգով Սլովենիայում, Խորվաթիայում, Մալթայում և Պորտուգալիայում: Պարոն Կարապետյանն ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, իսկ 2013 թվականից հայ-իտալական «Դադիվանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Ըստ մեր աղբյուրի, մասնագիտությամբ արաբագետ Ռուբեն Կարապետյանի թեկնածությունը նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի սրտով է, որը նույնպես արաբագետ է: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Կարապետյանն ասաց, որ չի պատրաստվում մասնակցել մրցույթին: Մեր տեղեկությանը, որ նախարարն իրեն ցանկանում է տեսնել ռեկտորի պաշտոնում, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Չէ, չկա նման բան…Առաջին անգամ եմ լսում: Երեկ ինձ էլի հարցրել են այդ մասին համալսարանում»: Ասաց նաեւ, որ առաջադրվելու վերաբերյալ առաջարկ չի ստացել:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի օր է նշանակված մարտի 23-ը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829