Լրահոս
Օրվա լրահոսը

2019թ. 9 ամիսներին Հայաստան ներմուծվել է մեծամասամբ թուրքական ծագման լոլիկ, մինչդեռ 2018-ի 9 ամիսներին Թուրքիայից լոլիկ չէր ներմուծվել առհասարակ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 21,2020 13:10

Այս շրջանում շուկայում տեղական լոլիկ ու վարունգ չես գտնի։ Մեր կերած լոլիկի ու վարունգի մեծ մասը ներկրված է։

Նախորդ տարի լոլիկ են բերել Թուրքիայից։ 2019թ. 9 ամիսներին Հայաստան ներմուծվել է մեծամասամբ թուրքական ծագման լոլիկ, մինչդեռ 2018-ի 9 ամիսներին Թուրքիայից լոլիկ չէր ներմուծվել առհասարակ։ Իսկ Իրանից ներմուծման ծավալները 2018-ի համեմատ ավելացել են շուրջ 40 անգամ։

Իրանից ներկրվել է 693 տոննա լոլիկ։ Տեղական շուկայում ներկրված լոլիկներից 46.1 տոննան Վրաստանից է բերվել։ Առյուծի բաժինը Թուրքիայինն է՝ 2756 տ։

Նախորդ տարվա դեկտեմբեր ամսից մինչև հիմա լոլիկ ու վարունգ են բերում։ «ՉԻ»-ին Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ դեկտեմբերի մեկից փետրվարի տասնմեկն ընկած ժամանակահատվածում հանրապետություն է ներմուծվել 395,5 տոննա լոլիկ եւ 1281, 4 տոննա վարունգ։ Ներկրումները կատարվել են Վրաստանից և Իրանից։

Մինչդեռ տեղական արտադրողները պնդում են՝ ներմուծված լոլիկները թուրքական ծագման են։ Թուրքիայից էժան լոլիկ է Վրաստանը գնում եւ վրացականի անվան տակ Հայաստան է արտահանում։

«Լոլիկների 30 տոկոսն է Վրաստանից գալիս, իսկ 60 տոկոսը բերում են Իրանից։ Նույնը նաեւ վարունգի դեպքում»,- ասաց Արարատի մարզի Դարակերտ համայնքի ֆերմեր Արմեն Սիմոնյանը։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829