Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիմորդների թիվը տարեցտարի նվազում է. «Ժողովուրդ»

Փետրվար 21,2020 12:52

Գաղտնիք չէ, որ Հայաստանում արտագաղթն իր դառը հետեւանքներն է թողել Հայաստանի տարբեր ոլորտներում։ Այն բացասական է ազդել նաեւ կրթական համակարգի վրա։ Ըստ որոշ մասնագետների՝ վերջին տարիներին հայաստանյան որոշ բուհերի ուսանողների թիվը զգալի նվազել է։ Հավանաբար սա է պատճառը, որ որոշ համալսարաններ նվազեցրել են հարկերը, չէ՞ որ ուսանողների վարձավճարների հաշվին են նաեւ գոյանում հարկերը։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով պաշտոնական վիճակագրությունը, պարզեց, որ դիմորդների թիվը տարեցտարի նվազում է։ Այսպես, եթե 2015-2016 ուսումնական տարիներին ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերն ունեցել են 18 հազար 61 դիմորդ, 2016- 2017-ին նրանց թիվը կազմել է 17 հազար 649, իսկ, ահա, 2017-2018 ուսումնական տարիներին ունեցել ենք 8 հազար 266 դիմորդ։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018/2019 ուսումնական տարում հանրապետության 56 բարձրագույն պետական եւ ոչ պետական ուսումնական հաստատություններ եւ 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն՝ բակալավրի ծրագրով։ Այդ հաստատություններ ընդունվել է 9 512, սովորել՝ 69 622, ավարտել՝ 15 540 մարդ, մինչդեռ 2017/2018 ուսումնական տարում այդ հաստատություններ ընդունվել է 15 538, սովորել՝ 78 747, ավարտել՝ 17 787 մարդ։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829