Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այդ ի՞նչ ռեսուրսներով պիտի նոր իշխանությունները Հայաստանում բռնապետություն հաստատեն, եթե անգամ նման ցանկություն ունենան. «Հայկական ժամանակ»

Փետրվար 21,2020 12:48

Հանրաքվեին ընդառաջ «ոչի» կամ բոյկոտի կողմնակիցները երկու հիմնական փաստարկ են ներկայացնում։ Առաջին՝ հանրաքվեն իբր անօրինական է, եւ երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանի իրական նպատակը ոչ թե անկախ, այլ «գրպանային» Սահմանադրական դատարան ունենալն ու երկրում բռնապետություն հաստատելն է։

Հանրաքվեի՝ օրինական կամ անօրինական լինելու հարցը մի կողմ թողնենք, որովհետեւ դա զուտ իրավական խնդիր է, ու մասնագետների կարծիքներն էլ տրամագծորեն տարբեր են։ Նկատենք միայն, որ զուտ իրավական տեսանկյունից գործող Սահմանադրությունը գուցեեւ օրինական է, բայց փաստացի 2015-ին Սահմանադրություն փոխելն ըստ էության օրենքի շրջանակներում կատարված «շուստրիություն» էր։ Պարզապես նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանն իրավունք չուներ ղեկավարել երկիրը, ու դրա հետ համակերպվելու փոխարեն նա որոշեց փոխել Սահմանադրությունը եւ «թղթերով» ստանալ այդ իրավունքը։

Ինչ վերաբերում է երկրում բռնապետություն հաստատելուն, նման միտումներ տեսնողները երեւի լավ չեն հասկացել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին։ Եթե անգամ ինքն իրեն միակ տղամարդ հռչակածն ու ինչքան պետք է՝ տոկոս խփողը չկարողացան բռնապետություն հաստատել Հայաստանում, ինչպե՞ս պիտի դա հաջողվի նրան, ով իշխանության է եկել ոչ թե քրեաօլիգարխիկ համակարգի եւ ուժայինների, այլ ժողովրդի աջակցությամբ։

Եվ ընդհանրապես՝ հնարավո՞ր է արդյոք բռնապետություն հաստատել մի երկրում, որի ժողովուրդն ընդամենը երկու տարի առաջ ոտքի ելավ իշխանությունների դեմ՝ չվախենալով ոչ ներքին զորքերից, ոչ փշալարերից, ոչ դիմակավորված թաղային խուժանից։ Այդ ի՞նչ ռեսուրսներով պիտի նոր իշխանությունները Հայաստանում բռնապետություն հաստատեն, եթե անգամ նման ցանկություն ունենան։ Ի վերջո իշխանությունների հիմնական ռեսուրսը ժողովուրդն է, իսկ ժողովուրդները, որպես կանոն, ոչ թե աջակցում են բռնապետության հաստատմանը, այլ պայքարում են նման փորձերի դեմ։ Ի դեպ՝ որպես կանոն, հաջողությամբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829