Եթե ԱՅՈ-ն չանցնի, իշխանության գործը չափազանց բարդանալու է։ Բոլոր այն ուժերը, որոնք այսօր, իբր հայտարարում են, որ չեն մասնակցում քարոզարշավին, որ այն կեղծ օրակարգ է և այլն, վայրկենապես ակտիվանալու են։ Բոլոր տեսակի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունների միավորումը դառնալու է օրերի հարց։ Իշխանության նկատմամբ հարձակումները կրկնապատկվելու և եռապատկվելու են։ Այդ պայմաններում գործի կդրվեն նաեւ այն բազմաթիվ ականները, որոնք դրված են իշխանության թիմում եւ առաջին հերթին իշխող ուժի խորհրդարանական խմբակցությունում։ Հայտնի ուժերի համար կստեղծվի չափազանց նպաստավոր պայմաններ նյութական շահագրգռվածության միջոցով խմբակցությունից պոկել տասնյակ պատգամավորների։
Հաշվի առնելով վերոգրյալը, իշխանությունը ճիշտ կանի՝ օր առաջ սկսի առավել ագրեսիվ քարոզարշավ: Հասարակությանը հստակ պետք է բացատրվի ԱՅՈ-ի պարտության հետևանքները։ Առանց սեթևեթելու պետք է նշվի՝ հանրաքվեի տապալումը նշանակում է ռեւանշի ուժերին հնարավորություն տալ սրբագրելու հեղափոխության ձեռքբերումները։
Իշխանությունը չպետք է վախենա քննադատությունից, թե չափազանց արմատական հռետորաբանությամբ է իրականացնում քարոզարշավը։ Եվս մեկ անգամ հստակ պետք է մատնանշվեն, թե որոնք են սև ուժերր և ինչու են ցանկանում տապալել սահմանադրական փոփոխությունները։
Արիս ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում