Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնդրում ենք զերծ մնալ ներքաղաքական ավելորդ լարվածության նպաստող գործողություններից. ԱՀ ոստիկանությունն իրազեկում է

Փետրվար 21,2020 11:53

ԱՀ ոստիկանությունը կրկին հորդորում է հանրապետության առաջիկա նախագահական և ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ԱՀ վարչական դատարան:

Վերոհիշյալ դաշտում անհամաձայնության և օրենսդրությամբ սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ քաղաքակիրթ և օրինաչափ ընթացակարգից դուրս ոչ իրավաչափ կամքի արտահայտումն զուգորդվում է բազմաբնույթ վարչական իրավախախտումների կատարմամբ, որի պարագայում կամա թե ակամա իրական սպառնալիք է արտահայտում հասարակության անվտանգության ոլորտում:

Ոստիկանությունը կոչված է անվերապահորեն կանխարգելել հասարակության անվտանգությանը սպառնացող բոլոր տեսակի ոտնձգությունները և օրինախախտների նկատմամբ լինելու է խստապահանջ:

Խնդրում ենք զերծ մնալ ներքաղաքական ավելորդ լարվածության նպաստող գործողություններից՝ առհասարակ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներից դուրս գործողություններ կատարելուց:

Արցախի Հանրապետության ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829