Ի՞նչ է ուզում ՀՀ շարքային քաղաքացին և ինչի՞ համար փողոց դուրս եկավ։ Նրան չէին բավարարում իր կյանքի որակը, արդարադատության մակարդակը, մնացածն այս ամենի ածանցյալն էր։ Հիմա այս խնդիրներն իրագործելու ճանապարհին ի՞նչ է անում իշխանությունը, և արդյոք ՍԴ-ն բռնե՞լ է նրա ձեռքը։ Անկախ դատաիրավական համակարգ ստեղծելու ճանապարհին այդ ի՞նչ խնդիր փորձեց լուծել իշխանությունը, որին ՍԴ-ի այսօրվա կազմն ընդդիմացավ։ Այլ խոսքով, սոցիալ-տնտեսական, արդարադատության հարցերում եղե՞լ է մի բան, որին Հրայր Թովմասյանն իր գործընկերներով խանգարել է։
Դժվար է ասել, թե ՀՀ քանի քաղաքացի «Այո»-ի քարոզարշավի ընթացքում անձամբ Փաշինյանին կհարցնի` ՍԴ-ն ինչո՞վ էր խանգարում, որ քաղաքացին ավելի լավ ապրի, չարտագաղթի, աշխատատեղ, որակյալ կրթություն, սոցիալական արժանապատիվ կյանք ունենա։ Նիկոլ Փաշինյանը չպետք է շտապի ու այդ հարցի պատասխանը նորից նախորդ իշխանությունների «գրպանը» գցի։ Նախորդներով հասարակության աչքը վախեցնելն արդեն ծիծաղելի է և իշխանության թուլակամության մասին է վկայում, քանի որ Փաշինյանը, 2 տարի ողջ իրավապահ համակարգի լծակները ձեռքում ունենալով, պետք է որևէ նախկին իշխանավորի կամ հակահեղափոխականի «ռևանշիստական» նկրտումներից չվախենար։ Մինչդեռ այդ սևեռուն մտքերը նրան մշտապես հետապնդում են ու դառնում ցանկացած հարցից խուսափելու լավագույն միջոցը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում