ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերի քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Դ. Իգիթյանը փետրվարի 7-ին որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել Զարզանդ Գրիգորյանի եւ Արսեն Մնացականյանի նկատմամբ: Զարզանդ Գրիգորյանը Արշալույս գյուղի բնակիչ է, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին:
Երկու տարի առաջ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հաղորդում էր ստացվել այն մասին, որ Զարզանդ Գրիգորյանը մի խումբ զինված անձանց հետ մուտք է գործել Արմավիրի «Սարդարապատ» ԲԲԸ-ին պատկանող պահածոների գործարան, գեներալ Մ.Գրիգորյանի անունից ներկայացրել Ակնալիճ գյուղում գտնվող հիշյալ ընկերությանը պատկանող հանգստյան տունը հանձնելու պահանջ:
Այս գործով հետաքրքիր զարգացումների մասին կարդացեք վաղվա «Առավոտում»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
20.02.2020