Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2019թ. Վրաստանում զանգվածային կիբերհարձակման մեղավորը Ռուսաստանն է. Վրաստանի ԱԳՆ

Փետրվար 20,2020 23:45

2019թ. հոկտեմբերին վրացական սերվերների և ինտերնետային էջերի վրա կատարված զանգվածային կիբերհարձակումն իրականացրել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդին:

Տեղեկատվության համաձայն՝ տվյալ կիբերհարձակման նպատակն էր վնաս հասցնել  Վրաստանի ազգային անվտանգությանը, երկրի բնակչությանը՝ խափանելով պետական, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների  սերվերները: Քննության, որն իրականացրել է վրացական կողմը և ստացված տեղեկատվության համաձայն, որը ձեռք է բերվել միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով, կիբերհարձակումը ծրագրավորվել և իրականացվել է  ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից:

Հիշեցնենք, որ Վրաստանում զանգվածային կիբերհարձակումն իրականացվել էր 2019թ. հոկտեմբերի 28-ին, թիրախում գտնվել են նախագահի, իշխանության տարբեր ճյուղերի ու ընկերությունների, այդ թվում՝ «Իմեդի» և «Մաեստրո» հեռուստաընկերությունների կայքերը Հարձակումից հետո այդ էջերում բացվում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկարը՝ «Ես կվերադառնամ» գրառմամբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829