Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը, ԱԱԾ գործակալական ցանցի շնորհիվ կարող էին 5 րոպեում պարզել. Վալերի Պողոսյան. «Ա1+» (Տեսանյութ)

Փետրվար 20,2020 23:25

ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը կարծում է, որ հանրաքվեի անհրաժեշտություն չկա։

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ «Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, Սահմանադրական դատարանի 1996-2014 թթ․ անդամ, գեներալ-մայոր Վալերի Պողոսյանն ասաց, որ համոզված է՝ Սահմանադրությունն այդ բանը թույլ չի տալիս։

«Թեկուզ այն պատճառով, որ անցումային դրույթը չի կարելի դնել որպես փոփոխության ենթակա դրույթ»,- ասաց նա։ Վերջինիս խոսքերով՝ Սահմանադրական դատարանը մեր իրավական շատ հարցերի պատասխանը տվել է, որը եղել է հօգուտ ժողովրդի՝ Հյուսիսային պողոտայի, Սոցիալական քարտերի, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի որոշումները և այլն։

Անդրադառնալով գործող իշխանությունների և նրանց աջակիցների մեղադրանքներին, թե ՍԴ-ն դակել է կեղծված ընտրությունները՝ ՍԴ նախկին անդամը նշեց, որ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը գործակալական ցանցի շնորհիվ կարող էին 5 րոպեում դա պարզել և տալ համապատասխան տեղեկանք։ «Չեն արել։ Է՜ ես մեղավո՞ր եմ, որ չեն արել։ Որովհետև նրանք ծառայել են այն ժամանակվա իշխանություններին։ ՍԴ-ն ինչի՞ց ելնելով որոշեր, որ եղել է ընտրակաշառք, եղել են այսինչ խախտումները։  Երբ որ վստահված անձինք հազարների են հասնում, բոլոր ընտրական հանձնաժողովներում եղել են ընդդիմադիր կուսակցությունների անդամներ։ Եթե նրանք բողոք չեն ներկայացրել, ես որպես դատարան ինչի՞ հիման վրա պետք է որոշում կայացնեմ»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829