Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում երեկ մեկնարկած շախմատի Aeroflot Open միջազգային գերմրցաշարում կայացավ 2-րդ տուրը, որտեղ երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ուժեղագույնների «A» խմբում: Հայաստանցի շախմատիստը եւս երեք գրոսմայստերների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«B» խմբում միայն հաղթանակներով են մեկնարկել Տիգրան Հարությունյանը, որը լրացուցիչ գործակիցներով այդ խմբի առաջատարն է, եւ Հովիկ Հայրապետյանը, որն ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ