Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական վարույթներ են հարուցվել մի շարք ՍՊԸ-ների նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության համար. ՏՄՊՊՀ

Փետրվար 20,2020 19:27

Կաթնամթերքի շրջանառության ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հնարավոր անբարեխիղճ մրցակցության դեպքերի բացահայտման նպատակով կատարված հսկիչ գնումների արդյունքներով վարչական վարույթներ են հարուցվել «Պարգև» և «Թամարա» ՍՊԸ-ների նկատմամբ: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ ընկերությունների կողմից որպես թթվասեր մակնշված արտադրանքում առկա է բուսական յուղ և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» կանոնակարգի իմաստով, հնարավոր է, որ ապրանքը չի հանդիսանում թթվասեր և կարող է մոլորեցնել հասարակությանը:

Անբարեխիղճ մրցակցության գործողության` հասարակության մոլորեցման համար նախազգուշացում  է տրվել «Ապարան Ջուր» ՍՊԸ-ին: Հանձնաժողովը պարզել է, որ ընկերության կողմից շշալցված ապրանքը ԵԱՏՄ համապատասխան տեխնիկական կանոնակարգի իմաստով չի հանդիսանում «Բնական խմելու աղբյուրի ջուր», սակայն մակնշված է որպես այդպիսին: Միաժամանակ որոշում է կայացվել վերսկսել  «Ուոթերլոկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա վերջինիս նկատմամբ հարուցված  վարչական վարույթը:

Վարչական վարույթ է հարուցվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի  հնարավոր խախտումների վերաբերյալ:

ՀՀ ԱԻՆ-ի կողմից ստացված գրության հիման վրա Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել Նախարարության կողմից միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ, որի ընթացքում պարզ է դարձել, որ վերոնշյալ համակարգի ձեռքբերման, շահագործման, ծառայությունների մատուցման, գնային քաղաքականության գործընթացների շրջանակներում ԱԻՆ-ի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից իրականացված գործողությունները կարող են պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի   հնարավոր խախտումների, մասնավորապես հնարավոր արգելված պետական օժանդակության, պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող հնարավոր գործողությունների կամ վարքագծի կամ ակտի առկայության, հնարավոր հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներ:

Հանձնաժողովը որոշում է կայացրել ուսումնասիրություն սկսել դեղերի շրջանառության ոլորտում՝ հաշվի առնելով նաև հասարակության կողմից պարբերաբար բարձրացվող մտահոգությունները ոլորտում առկա մրցակցային իրավիճակի վերաբերյալ:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829