Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սկսվել է «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վերանորոգումը

Փետրվար 20,2020 19:55

Ինչպես հենց նոր տեղեկացրեց «Էրեբունի» շահագործման տեղամասի պետ Հենրիկ Մարտիրոսյանը, ավարտվել է մնացորդային ջրի հեռացումը այս խոշոր, շուրջ 40 կմ երկարություն ունեցող խողովակաշարից և սկսվեն են վերանորոգման աշխատանքները:

Վթարը տեղի է ունեցել Նուբարաշենի աղբավայրից քիչ հեռու՝ ձորում: Ջրատարի երկու խողովակներ, թերևս հողի սողքի պատճառով, իրարից հեռացել են 5-6 սմ, որով պայմանավորված ջուրն ուժեղ շիթով դուրս է մղվել ու շուրջբոլոր հողը քանդել:

Նախատեսվում է աշխատել նաև գիշերը՝ լուսարձակների լույսով՝ վերանորոգումը հնարավորինս արագ ավարտելու համար:

Սակայն ևս մի քանի ժամ կպահանջվի խողովակաշարը նորից ջրով լցնելու ու բաշխիչ ցանցում բավարար ճնշում ապահովելու համար: Այնուամենայնիվ, «Էրեբունիում» աշխատում են այն հաշվով, որ վաղն առավոտյան վերսկսեն սպառողների ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829