«Լենինգրադ» խմբի մենակատար Սերգեյ Շնուրովը դարձել է «Ռոստ» կուսակցության անդամ: Այս մասին հայտարարվել է Սանկտ Պետերբուրգում կուսակցության ղեկավար, ՌԴ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովի և շրջանային ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիմանը: Ինչպես հաղորդում է «Բաց մեդիա»-ի աղբյուրը՝ երաժիշտը մասնակցելու է Պետդումայի 2021թ. ընտրություններին:
Շնուրովը, անդրադառնալով հարցին, խուսափողական պատասխան է տվել՝ ասելով. «Ես ձեզ պետք կգամ, գոնե վառ գույներ կմտցնեմ: Ինձ հետ հաստատ ավելի ուրախ կլինի»,-ասել է նա:
Ավելի վաղ «Մեդուզա» կայքը գրել էր, որ ՌԴ Նախագահի վարչակազմը քննարկում է շուրջ մեկ տասնյակ նոր կուսակցություններ գրանցելու սցենարը՝ Պետդումայի ընտրություններում մրցակցության պատրանք ստեղծելու համար: Տեղեկությունների համաձայն՝ Կրեմլում՝ որպես ընդդիմադիր նոր առաջնորդների ցանկանում են տեսնել Յուրի Դուդին և Սերգեյ Շնուրովին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ