Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է. զեկույց

Փետրվար 20,2020 15:11

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնը հրապարակել է 2019թ. աշխարհի ամենառազմականացված երկրների ինդեքսը, որում Հայաստանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Աղյուսակի առաջին հորիզոնականում Իսրայելն է, որին հետևում է Սինգապուրը, Հայաստանը,Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը։

Աղյուսակում ընդգրկված է 154 երկիր, որոնք դասակարգված են մի քանի չափանիշներով՝ ռազմական ոլորտի ծախսեր, զինված ուժերի, սպառազինության և բնակչության, ՀՆԱ-ի հարաբերակցություն, տնտեսական զարգացման ընդհանուր մակարդակ, պետական կառավարում և այլն: Առաջին տասնյակում հայտնված երկրներում ռազմական ոլորտի ծախսերը խստորեն կանոնակարգված են և կարևորվում են՝ ի տարբերություն այլ ոլորտների:

Զեկույցի համաձայն՝ Հարավային Կովկասում ռազմականացվածության աստիճանը շարունակում է շատ բարձր մնալ, որի պատճառը արցախյան չկարգավորված հակամարտությունն  է: Ռուսաստանը շարունակում է մնալ ունենալ աշխարհում ամենամեծ ռազմական ներուժը և վերջին տարիներին արդիականացրել է ռազմական տեխնիկան: Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսել են մասշտաբային երկարաժամկետ սպառազինության ծրագրեր իրականացնել, ինչը ինդեքսի հեղինակները կապում են առաջին հերթին Ռուսաստանի հետ լարված հարաբերություններով և ուկրաինական հակամարտությամբ:

Հայաստանի մյուս հարևաններից Թուրքիան՝ 19-րդ տեղում է, Վրաստանը՝ 49-րդ, իսկ Իրանը՝ 24-րդ:

Նշենք, որ 2018թ. Հայաստանը կրկին զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829