Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ասում են՝ 97 տոկոս բացահայտում ունեն ու իրենք իրենց ծափահարում են, Փաշինյանը մեդալ ու պագոն է տալիս, բայց արդյունքում մենք ունենում ենք նոր զոհեր». Նինա Կարապետյանց

Փետրվար 20,2020 14:03

«Փաշինյանի հետ հանդիպում ենք պահանջում եւ պահանջում ենք, այս եւ մնացած բոլոր գործերով հանձնաժողով ստեղծել: Մենք ուզում ենք ցույց տալ՝ ինչ վիճակ է տիրում քրեական գործերի քննությունների ժամանակ, ինչպես են կոծկվում դրանք, ասում են՝ 97 տոկոս բացահայտում ունեն ու իրենք իրենց ծափահարում են, Փաշինյանը մեդալ ու պագոն է տալիս, բայց արդյունքում մենք ունենում ենք նոր զոհեր»,-այսօր կառավարության առաջ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, որը նույնպես միացել էր սեւազգեստ մայրերի բողոքի ցույցին:

Տիկին Կարապետյանցի խոսքով, պիտի լսեն այդ մարդկանց, որպեսզի քրեական գործերով ունենան նաեւ այլընտրանքային տեսակետ եւ միայն չհիմնվեն պաշտոնական կարծիքի վրա. «Գլխավոր դատախազը հեղափոխության խաչը պաչելով ու խաղի կանոններն ընդունելով ման է գալիս, բայց ոչինչ չի փոխվել, հիմա էլ նույն բանն են անում, ռազմական դատախազությունը, ռազմական ոստիկանությունը: Պիտի լսեն այս մարդկանց տեսակետը: Փաստաբանների, իրավապաշտպանների տեսակետը: Լուծում չի լինելու այնքան ժամանակ՝ քանի դեռ այս գործերը բացահայտված չեն»:

Զոհված զինվորների ծնողներն արձագանքեցին՝ պիտի ընդունի Փաշինյանը, պարտավոր է ընդունել. «Կարող է ինչ-որ ստեր են լցնում նրա ականջները, բայց մենք տղա ենք տվել պետությանը, պահանջում ենք, որ այսօր արդարություն լինի: Քննչական կոմիտե, դատախազություն պիտի բոլորին հանի՝ ռադ անի ու պատասխանատվության ենթարկի»:

Նինա Կարապետյանցի խոսքով, եթե Փաշինյանը չընդունի՝ պայքարի այլ տարբերակների կանցնեն, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն. «Ինքը պիտի իմանա՝ ոնց է աշխատում Քննչական կոմիտեն: Այդտեղ մինչեւ այսօր աշխատում են այն քննիչները, որոնք ժամանակին կոծկել են այդ գործերը: Եվ նրանք այսօր աշխատում են ավելի բարձր պաշտոններում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829