Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե գիրք բաժանելու ժամանակ ունի, մեզ էլ թող ընդունի, զինվորը գրքից կարեւոր է». Զոհված զինվորների ծնողները՝ Փաշինյանին

Փետրվար 20,2020 13:39

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները այսօր էլ կառավարության առջեւ էին՝ պահանջելով իրենց զոհված որդիների «կոծկված գործերը» բացահայտել: Նրանց հանդիպելու եկավ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Զոհված զինվորի մայրերը պահանջեցին սպանությունները կանգնեցնել, նրանց համոզմամբ, այդ բոլոր դեպքերի համար էլ սպաներն են մեղավոր, այդ պատճառով էլ գործերը չեն բացահայտվում:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ սեւազգեստ մայրերի հետ առաջին հանդիպումից հետո լուծել են առաջադրված խնդիրներից մեկը. «Մենք երբ իրար հետ ԱԺ-ում խոսեցինք, դրանից հետո՝ երկու օր անց ձեր ասած մարդիկ հանձնաժողովից հանվել են»,- ապա հավելեց, որ կփոխանցի նրանց պահանջը վարչապետին:

Մայրերը դժգոհեցին, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը նույնիսկ հեռախոսազանգերին չի պատասխանում:

Սեւազգեստ մայրերը պահանջեցին հանդիպում կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին ներկա կլինեն Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի ղեկավարը, Պաշտպանության նախարարը:

Զոհված զինվորների ծնողների խոսքերով, եթե մեր զինվորների սպանության գործերը բացահայտվեին, այսօր բանակում տարեսկզբից 13 մահ չէինք ունենա. «Պարոն Փաշինյան, մենք ընդհանրապես ձեզ չենք հետաքրքրում։ Ինչքա՞ն պիտի անտարբերության մատնված լինենք։ Թող շաբաթ լինի, կիրակի լինի, գիշեր լինի, եթե գիրք բաժանելու ժամանակ ունի, մեզ էլ թող ընդունի, զինվորը գրքից կարեւոր է»:

Տեսանյութը՝ շուտով

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829