Լրահոս
Օրվա լրահոսը

3 միլիարդ 447 միլիոն դրամ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար

Փետրվար 20,2020 12:55

2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ծախսերի համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 3 միլիարդ 447 միլիոն 366 հազար դրամ: Այս այսօր հայտնի դարձավ կառավարության նիստում, որի վերաբերյալ կառավարությունը որոշում կայացրեց:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս հարցում հնարավոր է շահարկումներ լինեն. «Այդ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն, քանի որ տնտեսական գործարքներ են ի վերջո տեղի ունենալու եւ ժողովրդի կամարտահայտությունը արտահայտելու համար, այո, պետք է ծախսվեն գումարներ»: Ըստ նրա, մեկ միլիարդ դոլարով բյուջեի եկամուտները ավելացել են եւ այս ու նման որոշումներում նոր թափ են հաղորդելու:

Նախատեսած գումարից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2 միլիարդ 553,049.0 հազար դրամ, ինչպես նաեւ 660 միլիոն դրամ՝ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման ու միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացը ապահովելու նպատակով:

Ոստիկանությանը կտրամադրվի 234 միլիոն 317.6 հազար դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829