Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուսուցիչները ցածր են վարձատրվում, բայց աշխատում են քննադատության մեծ ալիքի տակ. Սերոբ Խաչատրյան. «168 ժամ»

Փետրվար 20,2020 12:42

Ի՞նչ կարելի է անել կրթության ոլորտում։

Նախ, պետք է հասկանանք խնդիրները։ Ակնհայտ է, որ այսօր խնդիրներ ունենք ընտանիքներում։ Շատ ընտանիքներ ապրելով աղքատության մեջ՝ անտեսում են երեխայի զարգացման խնդիրները։ Ընտանիքների մի մեծ մասում էլ ծնողները զբաղված են փող վաստակելով և մտածում են, որ դրանով կատարում են իրենց պարտականությունը։ Այդ ծնողները երեխաների համար վարձում են դասապատրաստողներ, ուղարկում են խմբակների, հոգում են նրանց կարիքները, բայց շատ քիչ ժամանակ են անցկացնում երեխայի հետ։

Մյուս խնդիրն այն է, որ ուսուցիչները ցածր են վարձատրվում, բայց աշխատում են քննադատության մեծ ալիքի տակ։ Բոլորը քննադատում են ուսուցիչներին, բայց աջակցողներ գրեթե չկան։ Նման միջավայրում աշխատող ուսուցիչների զգալի մասը ժամանակի ընթացքում դառնում է անտարբեր։ Արդյունքում շատ ուսուցիչներ բավարարվում են իրենց առարկան դասավանդելով՝ անտեսելով դաստիարակության խնդիրները։

Երրորդ խնդիրն այն է, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ քարոզվում է էգոիզմ։ Եթե նախկինում ընտանիքն ուներ մեկ հեռուստացույց, մեկ հեռախոս, մեկ համակարգիչ, մեկ ավտոմեքենա, ապա այսօր այդ ամենը դառնում են անհատական։ Արդյունքում՝ մարդիկ կորցնում են իրենց ունեցածն այլոց հետ կիսելու կարևորագույն հմտությունը։ Հենց այս հանգամանքն է ազդում բանակում զինվորների հարաբերությունների վրա, ովքեր դժվարությամբ են կիսում ունեցածը։

Վերջապես, կարևոր է նաև կրթության որակի հարցը։ Հայաստանի տղա աշակերտների կեսից ավելին 6-7-րդ դասարանից սկսած կորցնում է հետաքրքրությունն ուսման նկատմամբ։ Նրանք 6-7 տարի դպրոց են հաճախում՝ առանց որևէ կարևոր բան սովորելու։ Արդյունքում տղաների մոտ զարգանում է մտավոր ծուլությունը, և առաջացած դատարկությունը լցվում է կրիմինալ բարքերի նկատմամբ հետաքրքրասիրությամբ։ Ու քանի որ ծնողները զբաղված են գումար վաստակելով, տատիկ-պապիկներն առանձին են ապրում, հարևանության մշակույթն անկում է ապրում, իսկ ուսուցիչներն էլ հիասթափված են, տղաների այս վտանգավոր աշխարհը մնում է մեծերի հսկողությունից դուրս։ Ավելին, հեռախոսը և Ինտերնետն էլ ավելի են դժվարացնում դեռահասների վերահսկումը։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829