Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան. Գլխավոր շտաբը, առնվազն շտաբի պետի մակարդակով, իրեն մեղավոր եւ պատասխանատու չի համարում տեղի ունեցած սարսափելի դեպքերի համար. «Հայկական ժամանակ»

Փետրվար 20,2020 12:37

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիասթափված է նախօրեին ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության ու Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպումից։

Հարցին՝ ԳՇ պետը ներկայացրե՞ց ի վերջո ինչ հետեւություններ են արել վերջին շրջանի մահվան դեպքերն ուսումնասիրելուց, ներկայացրե՞ց, թե հետագայում ինչպես են բացառելու նման դեպքերը, զրուցակիցը պատասխանեց, որ Արտակ Դավթյանը ընդհանուր գծերով է ներկայացրել իրավիճակը, կատարված դեպքերից Գլխավոր շտաբում կատարված հետեւությունները. «Մեզ հետ հանդիպման ընթացքում էլ նա շատ կոնկրետ տեղեկություններ չհաղորդեց, սահմանափակվեց ընդհանուր դատողություններով, նման դեպքերի կանխարգելմանն ուղղված հիմնականում ստանդարտ, պարզունակ մոտեցումներով։ Եթե անկեղծ, ապա Արտակ Դավթյանի հետ հանդիպումից ես խիստ հիասթափված եմ, ինչպես եւ, կարծում եմ, իմ մյուս գործընկերները»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ խնդիրն այն է, որ Գլխավոր շտաբը, առնվազն շտաբի պետի մակարդակով, իրեն մեղավոր եւ պատասխանատու չի համարում տեղի ունեցած սարսափելի դեպքերի համար։

«Դա է ամենամտահոգիչն ու վտանգավորը։ Որովհետեւ եթե չկա պատասխանատվության ու մեղավորության զգացում կատարված դեպքերի համար, ապա դա չի լինելու նաեւ ապագայի հնարավոր միջադեպերի առումով»։

Նախորդ օրը Արտակ Դավթյանն, ըստ էության, ասաց, որ ինքը չի կարող ասել՝ ովքեր են պատասխանատուներն ու մեղավորները։ Վերջին տարիներին իրավապաշտպաններն ու հանրության այլ ներկայացուցիչներ բազմիցս նշել են, որ հրամանատարական կազմում լուրջ պաշտոնանկություններ ու փոփոխություններ են պետք։ Բաբաջանյանը եւս այն կարծիքին է, որ համակարգային խնդրի լուծումը նաեւ այդ է. «Ինչպես նշեցի, ԳՇ պետը իրեն եւ ընդհանրապես բարձրագույն զինվորականությանը պատասխանատու ու մեղավոր չի համարում այս դեպքերի համար։ Մինչդեռ վարչապետի մոտ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությանը արդեն իսկ հետեւեցին պաշտոնանկություններ, որոնք ես արդարացված եմ համարում։ Շատ կարեւոր է, որ բանակի ղեկավարությունը՝ սկսած ամենաբարձրաստիճան զինվորականությունից մինչեւ զորամասերի հրամանատարներ ու սպաներ, հասցեական, անձնավորված պատասխանատվություն զգան ամեն մի զինվորի կյանքի ու ծառայության նորմալ պայմանների համար։ Այլապես, որքան էլ ցավայի է, մենք առաջիկայում էլ լսելու ենք սպանությունների ու ինքնասպանությունների մասին բոթեր»։

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829