Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսության իրական հատվածում բանկերի վարկային ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են. «168 ժամ»

Փետրվար 20,2020 12:18

Ներդրումների սակավության պայմաններում Հայաստանում ակնկալվող տնտեսական հեղափոխության հույսն իշխանությունը կապում էր բանկերի հետ։ Դեռ անցած տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հեղափոխության շարժիչ ուժը պետք է դառնա ֆինանսական համակարգը, մասնավորապես՝ բանկերը՝ իրենց մատչելի վարկերով։

Բանկային համակարգում, վարչապետի հայտարարությունից հետո, վարկային ակտիվությունն իսկապես բարձրացել է։ Այլ հարց է, թե դա որքանո՞վ է կապված տնտեսական հեղափոխության ֆինանսավորման հետ։

Տնտեսական հեղափոխության մասին հայտարարելուց հետո տնտեսության իրական հատվածում բանկերի վարկային ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլև կրճատվել են։ Դա ակնհայտ է հատկապես արդյունաբերության դեպքում, որը, բնականաբար, ամենամեծ ներդրումը պիտի ունենար հեղափոխության գործում։

Բայց արի ու տես, որ տնտեսական հեղափոխության առաջին տարում արդյունաբերության մեջ բանկերի վարկային ներդրումները կրճատվել են ավելի քան 33 մլն դոլարով։ Նախկին 517 մլրդ դրամից դրանք իջել են 501 միլիարդի։

Վարկային շուկայում իրավամբ ակտիվություն կա, բայց այն կապ չունի տնտեսական հեղափոխության հետ։ Մարդիկ այդ գումարները վերցրել են հիմնականում ոչ թե տնտեսական հեղափոխությանը մասնակցելու և տնտեսական ծրագրեր իրականացնելու, այլ իրենց առօրյա խնդիրները լուծելու և կենցաղային կարիքները բավարարելու համար։

Թերևս, պատահական չէ, որ բանկերի վարկային ներարկումների գերակշիռ մասը գնացել է 2 ուղղությամբ՝ սպառողական և հիպոթեքի շուկա։ Առաջինն ավելացել է՝ շուրջ 215 միլիարդ, երկրորդը՝ 104 մլրդ դրամով։ Բայց ինչպես՝ սպառողական, այնպես էլ՝ հիպոթեքային վարկերը, այսպես ասած, չաշխատող վարկեր են։ Դրանք լրացուցիչ եկամուտ չեն բերում վարկառուին, ընդհակառակը մի բան էլ մեծացնում են նրա ֆինանսական բեռը։ Այդպիսի վարկերի ավելացումը կարող է լինել տարբեր գործոնների հետևանք։

Ցանկացած պարագայում այն բացասաբար է ազդում սպառողների եկամուտների վրա։ Իսկ երբ եկամուտներն ավելի քիչ են աճում, քան վարկային բեռը, արդեն ռիսկ է։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829