Հանրաքվեի քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ընդդիմադիր ուժերն աղմուկ են բարձրացրել, թե տեսեք, Փաշինյանը երկու լուսանկար է հրապարակել, քանդուքարափ ճանապարհի նկարի վրա գրված է «ոչ», ասֆալտապատ ճանապարհի վրա՝ «այո», ախր ի՞նչ կապ ունեն ճանապարհները հանրաքվեի դրված հարցի հետ, եւ այլն։
Ընդ որում՝ այդ նույն ընդդիմադիր ուժերն ամեն առիթով հայտարարում են, թե հանրաքվեն պետք է օգտագործել որպես գործող իշխանություններին անվստահություն հայտնելու հնարավորություն։ Այսինքն՝ հենց իրենք են մի կողմ դնում հանրաքվեի կոնկրետ բովանդակությունն ու դրան մոտենում «սեւ ու սպիտակի» տրամաբանությամբ, բայց դժգոհում են, որ իշխանությունները նույնպես հանրաքվեն ընկալում են որպես հանրային հսկայական աջակցության վերահաստատման հնարավորություն։
Իսկ եթե հարցին մոտենանք իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մակարդակի տրամաբանությամբ, ապա այո, ոչ միայն Հայաստանում իրականացված աննախադեպ ծավալի ճանապարհաշինությունն անմիջական կապ ունի հանրաքվեի հետ, այլեւ ընդհանրապես հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած բոլոր դրական տեղաշարժերը։
Ընդ որում՝ այնպես չէ, որ նախկինների օրոք Հայաստանում որեւէ ճանապարհ չի նորոգվել կամ ընդհանրապես շինարարություն չի իրականացվել։ Իհարկե, իրականացվել է, բայց՝ շատ ավելի փոքր ծավալներով, ու կոռուպցիոն համակարգն էլ այդ ամենն ընկալել է որպես «կթու կով» ու «քերել»՝ ինչքան պետք է եղել (ապացույց՝ հարուցված քրեական գործերը)։ Հենց նախկինների օրոք են տարբեր տրամաչափի պաշտոնյաները միլիարդներ կուտակել ու հիմա չարախնդում են, թե «էս չե՞ք, արա, էդքան խոսում եք, բայց եղած-չեղած՝ 105 միլիոն դոլար եք հետ բերել»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում