Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. Դատարանն է ապաքաղաքական կառույց, ես դատարանի անունից չեմ հանդես եկել. «Ժողովուրդ»

Փետրվար 20,2020 12:11

Նախօրեին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջով կոչ էր արել հանրությանը չմասնակցել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Այս հայտարարությունից հետո իշխանության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, հայտարարեցին, որ արդեն հստակ է՝ ՍԴ-ն քաղաքական չեզոքությունը չի պահում ու միացել է «ՈՉ»-ի շտաբին։

Նշենք, որ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՍԴ աշխատակազմի ղեկավար Ղազարյանը հայտարարել է. «Ես որոշում եմ կայացրել իմ կյանքում առաջին անգամ որեւէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին։ Ես չեմ ուզում որեւէ կերպ առնչություն ունենալ այդ մեծ ապօրինությանը, որն օրվա իշխանությունները ուզում են փաթաթել մեր ժողովրդի գլխին՝ հերթական անգամ չարաշահելով նրա ազնիվ մղումներն ու զգացմունքները։ Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, բարեկամներին եւ մտերիմներին լուրջ չվերաբերվել այդ ամենին, անտեսել այդ կեղծ օրակարգը, զբաղվել սեփական գործերով եւ որեւէ կերպ մասնակցություն չունենալ այդ խարդավանքին»։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու որոշեց քաղաքական դիրքորոշում ներկայացնել։

– Դուք ՍԴ աշխատակազմի ղեկավարն եք ու արդեն դիրքորոշում եք ներկայացրել՝ հորդորելով հանրությանը չմասնակցել հանրաքվեին, դա օրինական չէ։

– Անօրինական չէ, դատարանն է ապաքաղաքական կառույց, ես դատարանի անունից չեմ հանդես եկել։ Իմ պաշտոնը «Հանրային ծառայությունների մասին» օրենքով համարվում է վարչական պաշտոն, եւ ես ՍԴ-ի դիրքորոշումն արտահայտելու իրավունք չունեմ ու չեմ էլ պատրաստվում դա անել։ Իմ պաշտոնը որեւէ կարգի սահմանափակումներ չունի, ես այդ առումով կաշկանդվածություն չունեմ։ Ես Սահմանադրական դատարանի դիրքորոշում չեմ ներկայացրել, ու իրենց տեսակետը ինձ չի հետաքրքրում։ Սա իմ դիրքորոշումն է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829