Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչական ռեսուրսն Արայիկ Հարությունյանի վրա է աշխատելու, որպեսզի այն, ինչ որ կատարվելու էր, շարունակվի. Արցախի նախագահի թեկնածու. «Հրապարակ»

Փետրվար 20,2020 11:30

«Արցախյան արվեստի ֆորումի» գործադիր տնօրեն Քրիստինե Բալայանը քաղաքականության մեջ նոր դեմք է, բայց մարտական է տրամադրված. «Իմ նպատակն այն է, որ ժողովուրդն աչքերը բացի, այս չոքած վիճակից վեր բարձրանա, մեղք է։ 2016 թվականից հետո ես հասկացա, որ այն, ինչ կատարվում է Արցախում, սխալ է, այդպես չպետք է լինի, մարդիկ, ովքեր իշխանության էին, այլեւս չպիտի շարունակեն նույն ոճով, բանակի վատ վիճակն էլ այն պատճառով էր, որ ճիշտ մարդիկ չէին զբաղվում այդ գործով։ Կապ չունի, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, ես 28 տարի է՝ ապրում եմ այստեղ ու ամեն ինչ լավ եմ տեսնում, Արցախը փոքր է, ու բոլորը բոլորի մասին գիտեն։ Իմ ինքնագիտակցությունն էլ այնքան լավ բարձրացավ, որ հասկացա՝ հիմա փոփոխությունների ժամանակն է»։

Հիշեցմանը, որ Բակո Սահակյանը չի առաջադրվել ու չի հայտարարել ժառանգորդի մասին, Բալայանն արձագանքեց. «Որ այստեղ ապրեիք, կիմանայիք, որ Արայիկ Հարությունյանն է, ու ադմինիստրատիվ ռեսուրսն էլ ամբողջն իր վրա է աշխատելու, որպեսզի այն, ինչ որ կատարվելու էր, շարունակվի»։

Բալայանն աշխատելու է մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ. «Այստեղ մի քանի տեղ արդեն լսել եմ, թե ասում են՝ Արայիկը կանցնի, ինձանա հինչ ա՞ կախված։ Մենք այնպես պիտի անենք, որ մարդիկ հասկանան, որ հենց իրանցից է կախված, իրենց քվեով է որոշվելու»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829