Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. «Հետք»

Փետրվար 19,2020 23:50

«Հետք». Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մեղադրվում էր պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատման մեջ:

Վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829