Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանություններին է կոչ է անում չխոչընդոտել խաղաղ ցույցերի անցկացմանը

Փետրվար 19,2020 23:35

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքը և Ռոջեր Գեյլը մտահոգված են Ադրբեջանում վերջին զարգացումների կապակցությամբ: Այս մասին ասվում է համազեկուցողների տարածած հայտարարության մեջ:

«Խորապես անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ»,-հայտարարել են համազեկուցողները՝ նկատի ունենալով փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի ակցիաների մասնակիցների դեմ կիրառված ճնշումները:

Համազեկուցողների խոսքով՝ առավել մտահոգիչ են «Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության» հայտարարություններն այն մասին, որ բռնություն է կիրառվել, այդ թվում լրագրողների հանդեպ: Նրանք Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել քննել բոլոր դեպքերը և պատժել մեղավորներին:

«Բազմակարծության ճնշումը միանգամայն անընդունելի է և պետք է անմիջապես դադարեցվի»,-եզրափակել են համազեկուցողները և Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել թույլ տալ խաղաղ ցույցեր անցկացնել՝ ժողովրդավարական գործընթացի շրջանակներում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829