Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հրավիրվի համահայկական համաժողով, որտեղ համահայկական քննարկման կդրվի Արցախի հիմնահարցը». Լարիսա Ալավերդյան

Փետրվար 19,2020 21:40

«Ուզում եմ հիշեցնել, որ այս տարի Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է, բայց Հայաստանը չունի որևէ նորմատիվային իրավական ակտ, որով կճանաչի զոհերին և նրանց ընտանիքներին որպես ջարդերից տուժած»-այս մասին «Բլից ինֆո» մամուլի ակումբում խոսեց Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության (ՀԿ) գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ ՀԿ տնօրենի՝ Զարմանալի է, որ Մարտի 1-ի ցավալի իրադարձությունների զոհերի համար կարողացել են գտնել այնպիսի նորմ, որով նրանք ունեցել են հատուկ կարգավիճակ և դրա շնորհիվ ստացել են գումարային փոխհատուցումը, իսկ Սումգայիթի ջարդերից կորուստ կրածների համար ոչինչ չեն ձեռնարկել:

Լ.Ալավերդյանը արձանագրեց, որ Խոջալուում Ադրբեջանից բնակիչների ոչնչացման նպատակն է եղել հավասարության նշան դնել Սումգայիթի և Խոջալուի միջև։ Այս մասին կան մի շարք փաստաթղթեր. «Այսինքն` իրենք իրենց ժողովրդին են ոչնչացրել, սակայն այս դեպքում մենք չլսեցինք, որ գործող վարչապետը մեջբերումներ անի միջազգային փաստաթղթերից, արձանագրի, որ դեմոցիդ է եղել՝ ոչ թե ցեղասպանություն»,-ասաց Ալավերդյանը։

Անդրադառնալով Մյունխենյան Փաշինյան-Ալիև հանդիպմանը Լարիսա Ալավերդյանը ասաց, որ միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է պարզ արտահայտվել, որ ազատագրված տարածքները պետք է տրվեն Ադրբեջանին. «Երկրորդ և երրորդ նախագահները փորձում էին պահպանել ստատուս քվոն նյութական առումով, սակայն իրավական փաթեթում մնացել են ամբողջովին նահանջողական ձևակերպումներ, օրինակ՝ ազատագրված տարածքները մինչև հիմա էլ կոչվում են անվտանգության գոտի»։

Նա նշեց, որ միայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է Ստրասբուրգի իր ելույթում ասել, որ ԼՂՀ-ն երբևէ չի պատկանել Ադրբեջանին և ժամանակակից ԼՂՀ-ն չի կարող Ադրբեջանի ուղղահայաց ենթակայության ներքո լինել։

«Դրանից հետո մենք ունեցել ենք երրորդ նախագահ, որն ամեն ճառի ժամանակ կամ փորձել է ստատուս քվոն պահպանել, կամ ինչ-որ սխալ արտահայտություն է թույլ տվել, որին չգիտես ինչու հղում է անում Նիկոլ Փաշինյանը՝ թերթը մեջբերելով»,-ասաց Ալավերդյանը։

Նա ընդգծեց, որ Մյունխենյան սկզբունքները պետք է համարել Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումն արտահայտելու տապալված փորձ. «Ես կոչ եմ անում նոր իշխանություններին, որ ասեն, խոստովանեն, որ դա տապալված է, որովհետև այնտեղ չկա անկախության խոսք, իսկ ԼՂՀ-ն ինքնորոշման համար չէ, որ պայքարում է, նա անկախության համար է պայքարում»։

Ալավերդյանի կարծիքով, պետք է հրավիրվի համահայկական համաժողով, որտեղ համահայկական քննարկման կդրվի Արցախի հիմնահարցը։

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829