Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման բանախոսներից մեկն էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններին՝ պարոն Նավասարդյանը նշեց.
«Բանակցությունը՝ անկախ նրանից թե ինչ ելք և արդյունքներ կունենան, դասական ճշմարտություն է, որ ավելի լավ է, քան պատերազմը։ Իհարկե, վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։ Բայց ես դժվարանում եմ հիմա ասել, թե արտաքին գործերի նախարարների հանդիպումը ինչ տվեց, որովհետև ստվերեց այդ հանդիպումը մի ուրիշ շատ ավելի կարևոր միջոցառում, որը Մյունխենյան անվտանգության համաժողովն էր, որին մասնակցեց Հայաստանը` հանձինս վարչապետի»:
Շարունակելով մյունխենյան համաժողովի թեման՝ Արման Նավասարդյանն ասաց. «Ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք արցախյան խնդրի շուրջ, ապա, կարծես թե, շտկվում են այն բացթողումներն ու սխալները, որ եղել են 30 տարվա ընթացքում։ Հարցի բոլորովին նոր մոտեցում և նոր հարցադրումներ են առաջ գալիս, որոնք, մասնավորապես հանդես եկան Մյունխենի համաժողովում»:
Կարդացեք նաև
Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ