Հունահռոմեական ոճի ըմբիշներն առայժմ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի երկու ուղեգիր ունեն՝ 77 եւ 97 կգ քաշային կարգերում: Կասկածից վեր է, որ 97 կգ քաշային կարգում օլիմպիական երկրորդ ոսկու համար Տոկիո մեկնելու է Արթուր Ալեքսանյանը, իսկ ահա 77 կգ քաշային կարգի պարագայում մարզիչները երկընտրանքի առջեւ էին:
Նրանք պետք է ընտրություն կատարեին Արսեն Ջուլֆալակյանի եւ Կարապետ Չալյանի միջեւ:
Եվ ահա, մարզչական խորհրդի որոշմամբ, «Ճերմակ Արջի» հետ միասին օլիմպիական խաղերին նախապատրաստվելու է Կարապետ Չալյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև