Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիեւը Մյունխեն եկել էր շոուի համար. Տարոն Հովհաննիսյան

Փետրվար 19,2020 16:04

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենյան բանավեճին եկել էր առանց օրակարգի: Սա «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի տպավորությունն է Մյունխենում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բանավեճից: «Եկել էր շոուի համար, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի կարգավորմանը»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց  փորձագետը:

«Իլհամ Ալիեւի պահվածքը, օրակարգի բացակայությունը, միջազգային իրավունքի կարեւորգույն նորմի` ինքնորոշման նորմի մասին քամահրանքով խոսելը եւ այլն, ցույց տվեցին, որ ինքն իսկապես այդպես է մտածում: Այնքան են այդ քարոզչությունը վարել, որ ինքն էլ համոզված է՝ այդպես պետք է լինի: Նա հայտարարում է, որ եթե հայերը ցանկանում են երկրորդ անգամ ինքնորոշվել, թող գնան այլ տեղ փնտրեն: Իրականում, այնպես չէ, որ իրենց պետք է Արցախն առանց հայերի, իրենց պետք է տարածաշրջանն առանց հայերի: Սա իրենց քաղաքականությունն է, որն ասվում է Իլհամ Ալիևի մակարդակով: Սա նշանակում է, որ նա պատրաստ չէ և չի ցանկանում հակամարտության կարգավորում»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսքին, փորձագետը նկատեց, որ խնդիր կա «տարածք» տերմինը ԼՂ հակամարտության բանավեճից հանելու, քանի որ այդ կոնֆլիկտը տարածքային չէ, այլ գոյություն ունենալ- չունենալու:

Մյունխենյան հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց`«Արցախը Հայաստանի համար զուտ տարածք չէ, այլ՝ անվտանգություն»: Փորձագետն այդ ձեւակերպումը համարում է «բավականին հաջող», բայց այդ ձեւակերպման տրամաբանությունն ասում է, նոր չէ. «Դրանք անվտանգության գոտիներ են, անվտանգության շրջաններ, տարբեր ժամանակահատվածներում տարբեր մեկնաբանություն են ստացել»: Փոխզիջումը այս տիպի Ադրբեջանի հետ, ըստ փորձագետի, կնշանակի վտանգի տակ դնել Արցախի եւ Հայաստանի եւ բնակչության անվտանգությունը:

Մյունխենյան հանդիպումներն, ըստ փորձագետի, շատ կարեւոր էին ի ցույց դնելու Ադրբեջանի դեստրուկտիվ պահվածքը, ինչը չարվեց։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829