Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը փետրվարի 18-ին Բրյուսելում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ: Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի նախագիծը, որը կսահմանի իրավական հիմք հետագա համագործակցության համար:
Վարհելին նշել է նոր համաձայնագրի հարցով բանակցությունների ինտենսիվացման կարևորությունը և առաջարկել է համաձայնեցնել այն մինչև «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որը նախատեսված է 2020թ. հունիսին, և նախաստորագրել այդ միջոցառման շրջանակներում:
Կողմերը հանդիպմանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերային հարաբերություններին առնչվող հարցեր:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ