Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը վստահեցնում է՝ բալային համակարգը «թյունինգի» կենթարկեն, կկատարելագործեն

Փետրվար 19,2020 15:48

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ անդրադարձավ այն կարգազանց վարորդներին, որոնք արդեն զրկվել են վարորդական իրավունքից, եւ նշեց, որ ճանապարհային երթեւեկության կարգավորման բալային համակարգի ներդրմամբ պայմանավորված վարորդական իրավունքից զրկվելու դեպքեր դեռեւս չեն արձանագրվել: Դառնալով բալային համակարգին՝ Նիկոլ Փաշինյանը փաստեց քաղաքացիների այն մտահոգությունը, որ մանր-մունր խախտումների պատճառով վարորդները կկորցնեն բալերը եւ կզրկվեն վարորդական իրավունքից:

«Երբ մարտի վերջին եւ ապրիլի սկզբին բալային համակարգով վարորդական իրավունքից զրկումները կարձանագրվեն, խորը վերլուծության կենթարկենք՝ հասկանալու համար, թե որքանով է գործընթացն արդարացի»,-նշեց վարչապետը: Նա վստահեցրեց, որ վերլուծությունը լինելու է թափանցիկ եւ ներկայացվելու է հանրությանը. «Որոշումներ կլինեն՝ բալային համակարգի հետագա «թյունինգի»՝ կատարելագործման վերաբերյալ: Որոշում կկայացնենք՝ ի՞նչ անենք, որ չտուժեն օրինապահության ներքին ձգտում ունեցող վարորդները, եւ որ ավելի բարձր մակարդակի հասնի հանրային անվտանգությունը»:

Փաշինյանը հավելեց. «Մենք կատարել ենք մեր խոստումն այն մասին, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու «մատերիալ» չի, բայց թույլ չենք տա, որ անարդար կերպով մարդիկ տուժեն: Անարդարության գիծը հանրային անվտանգության եւ երթեւեկության անվտանգության ապահովումն է: Բոլորս պետք է լինենք օրինապաշտ եւ հարգենք մյուսներին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829