Թուրք հասարակական գործիչ, իրավապաշտպան Օսման Քավալան, որը փետրվարի 18-ին արդարացվել էր 2013թ. հակակառավարական ցույցերի գործով, կրկին ձերբակալվել է: Silivri բանտից, որտեղ Քավալան անցկացրել է 2 տարի, նրան տեղափոխել են ոստիկանական տեղամաս:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն՝ դատախազությունը վերսկսել է հետաքննությունը Քավալայի նկատմամբ, այս անգամ 2016թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի կասկածանքով:
Քավալան ակտիվորեն մասնակցել է 2013թ. ամռանը Գեզի զբոսայգու հակակառավարական ցույցերին։ Նա կալանավորվել էր 2017թ. դեկտեմբերին։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ