Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազը մի հատ ճտացրեց, դատարանը խափանման միջոցը փոխեց»․ Մանվել Գրիգորյանի փաստաբան. Ա1+

Փետրվար 19,2020 15:01

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հաշվի առնելով, որ Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է, որոշել է վերջինիս՝ անօրինական կալանքով խոշտանգման փաստի հետ կապված գործը առաջնային կարգով չլսել։ Այս մասին տեղեկացրեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ այն կլսվի սովորական ընթացակարգով։

Փաստաբանը ընդգծում է, որ Գրիգորյանը, խափանման միջոցը փոխվելուց հետո, շարունակում է բուժում ստանալ ստացիոնար կարգով՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում, սակայն նրա առողջական վիճակն ավելի վատացել է։

Լևոն Բաղդասարյանը նշեց, որ արտերկրից եկած բժիշկները փաստել են, որ Մանվել Գրիգորյանը պետք է բուժումը շարունակի դրսում։

«Շաբաթներ առաջ մենք միջնորդություն ներկայացրինք, որ Մ․ Գրիգորյանը տեղափոխվի արտերկիր բուժման, դատարանը մերժեց։ Մերժման հիմքում դրեց, որ միջնորդությունն անհիմն է։ Տևական ժամանակ դատարանը խափանում կալանքը փոխելու միջնորդությունը մերժում էր։ Դատախազը այ սենց մի հատ ճտացրեց, միջնորդություն արեց, դատարանը խափանումը փոխեց։ Նույն անձնավորությունն էր, ոչ մի բան չէր փոխվել, բարձրաձայնում, ասում էինք՝ հիվանդություններ ունի, այդ ժամանակ էլ բարձրաձայնեցինք»,- ասաց նա։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829