Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը բացառում է, որ հայտնի օլիգարխները զուգարանի թղթի անվան տակ հիմա կարագ ներկրեն, լուցկու անվան տակ էլ՝ ձկնկիթ

Փետրվար 19,2020 14:48

Հեղափոխությունից առաջ ընդդիմադիրները, այդ թվում ԱԺ ամբիոնից՝ պարբերաբար հայտարարում էին, որ հայտնի օլիգարխները կարողանում են զուգարանի թղթի անվան տակ կարագ ներմուծել, հիմա դուք բացառո՞ւմ եք նման երեւույթը նոր Հայաստանում, որեւէ ապրանքի անվան տակ, ասենք, լուցկու անվան տակ չե՞ն բերում ձկնկիթ: Aravot.am-ն այս հարցն ուղղեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Նա պատասխանեց. «Ոչ, բացառվում է»: Ճշտեցինք, այսինքն, դուք բացառո՞ւմ եք կոռուպցիան մանր օղակներում՝ նա պատասխանեց. «Բացառում եմ ձեր ասած пересортица-ն»: Հիշեցրինք, որ առաջ էլ էին դա բացառում, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Դե հիմա, հարց տվեցիք, ասում եմ: Մաքսային հսկողության շրջանակներում հնարավո՞ր է այս կամ այն ապրանքը որակվի ուրիշ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ այդքան թմրանյութ որ հայտնաբերում եք, ի՞նչ եք անում՝ Դավիթ Անանյանը վստահեցրեց. «Վերացնում ենք»:

Դավիթ Անանյանն ասաց նաեւ, որ 2018-ի մայիսի համեմատ, օրինակ, հունվարի 27-ի դրությամբ ավելացված աշխատողների քանակը եղել է ավելի քան 87 հազար, մի մասը ստվերից է դուրս բերվել, մի մասը նոր աշխատատեղերն են:

Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ իրենց աշխատանքի արդյունքները պետք է համարեն ոչ բավարար ու մշտապես դժգոհ լինեն, հակառակ դեպքում կնշանակի, որ իրենց թոշակի գնալու ժամանակն է, պետք է անընդհատ ձգտեն է՛լ ավելի լավ աշխատել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829