Լրահոս
Օրվա լրահոսը

2017թ. Այազ Մութալիբովն Al-Jazeera-ին պատմել է ՝ ինչ է իրականում տեղի ունեցել Խոջալուում

Փետրվար 19,2020 12:46

Լրագրող Նաիրի Հոխիկյանը տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է ադրբեջանցի լրագրող Այազ Մութալիբովի 1992թ.ելույթը և Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի 2017թ. հարցազրույցն Al-Jazeera-ին այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել 1992թ. Խոջալուում:

Հիշեցնենք, որ ալիևյան քարոզչամեքենան շրջանառության մեջ է դրել Խոջալուում ադրբեջանցիների «ցեղասպանության» միֆը՝ մեղադրելով հայերին և սա այն դեպքում, երբ այն վայրը, որտեղ զոհվել է Խոջալուի բնակիչները, չի գտնվել Արցախի ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության ներքո:

Նշենք, որ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պանելային քննարկման ժամանակ հայտարարեց, թե Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը Խոջալուում 1992-ին տեղի ունեցած ողբերգության համար երբևէ չի մեղադրել ադրբեջանական կողմին, իսկ ռուսական ԶԼՄ-ներին տված Մութալիբովի հարցազրույցը չի կարող հիմք հանդիսանալ «այնտեղ աշխատող հայ կամ հայամետ լրագրողների» պատճառով:

Քննարկումից մի քանի ժամ անց Մութալիբովն ադրբեջանական ԶԼՄ-ներում հերքեց իր իսկ հայտարարությունները:

Մինչդեռ բացի այն, որ պահպանվել են Խոջալուի զոհերին նկարած լրագրող Չինգիզ Մուստաֆաևի հայտարարության տեսանյութերը, 2017թ. Al Jazeera-ին տված հարցազրույցում նույն Այազ Մութալիբովը ևս մեկ անգամ հաստատել է, որ իր դեմ 1992-ին թակարդ են հյուսել «Ազգային ճակատ» ադրբեջանական ընդդիմադիր ռազմական խմբավորման անդամները: «Նպատակն էր անցնել սահմանը և դիմավորել փախստականներին, որոնք գալիս էին Խոջալուից…Դա տեղի չունեցավ, քանի որ գնում էր պայքար իշխանության համար: Ինչքան վատ է Մութալիբովը, այնքան լավ են նրա հակառակորդները»,-ասել է Ադրբեջանի նախկին նախագահը:

Բացի այդ չեխ լրագրող Դանա Մազալովան, որը հարցազրույց էր վերցրել Մութալիբովից, ևս մեկ անգամ հաստատել է նախկին նախագահի հայտարարությունների իսկությունն այն մասին, որ հայերը ոչ մի առնչություն չունեն Խոջալուում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ, իսկ Ալիևն ուղղակի ստում է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829