Կոնստանտին Զատուլին։ ՌԴ Պետդումայի պատգամավոր։ Պետդումայի երկրների հարցերով Կոմիտեի փոխնախագահ, ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ուղղափառության Միջխորհրդարանական Ասամբլեայի միջազգային հանձնաժողովի նախագահ, ռուս-հայկական «Լազարյան ակումբ» դիսկուրսիոն հարթակի հիմնադիր ու ղեկավար։ Զատուլինը ՀԺ-ին տված հարցազրույցում պատմում է, որ իր երկարամյա քաղաքական կարիերայի ընթացքում բազմաթիվ անգամներ եղել է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արցախում, ինչով հարուցել է ադրբեջանցի գործընկերների չհիմնավորված դժգոհությունը։
– Պարոն Զատուլին, բայց եթե անկեղծ լինենք, հիմնական դժգոհությունը ակումբի շուրջ ձեավորվեց այն բանից հետո, երբ անցած տարի առաջին նիստի ժամանակ Երեւանում ներկա գտնվեց Ռոբերտ Քոչարյանը եւ ներկայացրեց իր գրած գիրքը։ Այդ պահին բոլորը սկսեցին մտածել, որ «Լազարյան ակումբ»-ը ֆինանսավորվում է նրա կողմից եւ ստեղծվել է հանուն նրա «փրկության»։
– Ես մեկ անգամ եւս կկրկնեմ՝ հերքում եմ բոլոր այն խոսակցությունները, թե մեր Ակումբի գործունեությունը ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի կամ նրան մոտ կանգնած որեւէ այլ կառույցի կողմից։ Դա փաստ է։ Մենք դիմել ենք Ռուսաստանի հայ համայնքի եւ ռուսահայ ձեռներեցների օգնությանը։ Ես արդեն հայտնել եմ այն մարդկանց անունները, ովքեր մեզ օգնում են՝ Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան, Սերգեյ Համբարձումյան, Կամո Ավագումյան։ Նրանք մեր աշխատանքների տարբեր փուլերում տարբեր ձեւաչափերով օգնել են մեզ։ Բացի դրանից, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ մեր վերջին՝ երրորդ նիստի անցկացման համար մենք ստացել ենք գրանտ Ռուսաստանի նախագահի գրասենյակից։ Մեզ ֆինանսավորում է Գազպրոմը եւ ԱՊՀ երկրների ինստիտուտը, որը ես ղեկավարում եմ։ Ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել՝ մենք մեր նիստին հրավիրել էինք Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահներին։
Ես մեկ անգամ եւս կուզենայի պարզաբանել։ Չնայած այն բանին, որ ներքաղաքական սուր տարաձայնությունների ֆոնին ասածս առաջ է բերում որոշակի տարաձայնություններ, սակայն ես չեմ պատրաստվում զոհաբերել իմ ընկերներից կամ ծանոթներից որեւէ մեկին հենց միայն այն պատճառով, որ այս պահին տվյալ անձը իշխանությունների համար ցանկալի դեմք չի։ Ես ինքս տարիներ շարունակ իշխանությունների համար ցանկալի դեմք չեմ եղել։ 90-ականներին, ըստ էության, ես ընդդիմության շարքերում եմ եղել, սակայն չեն դադարել ինձ հետ շփվել։ Կարո՞ղ եմ արդյոք ես, լինելով պարկեշտ մարդ, ասել. «Գիտեք, այս պահին Ձեզ վատ են վերաբերում, այդ իսկ պատճառով ես Ձեզ չեմ հրավիրում եւ ցանկալի է, որ մենք չլուսանկարվենք միասին»։ Ես նման բան չեմ անի երբեք։
Կարդացեք նաև
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մոսկվա
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում