Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական գինիների մրցարշավը «PRODEXPO-2020»-ին

Փետրվար 19,2020 12:20

«ProdExpo-2020» միջազգային ցուցահանդեսին «Armenia Wine» ընկերությունը մրցութային ժյուրիի որոշմամբ պարգևատրվել է մեկ ոսկե և երկու արծաթե մեդալներով
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 14-ին ավարտվեց «ProdExpo-2020» սննդարդյունաբերության 27-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում շուրջ 2600 արտադրող 70 երկրներից: Միջազգային այս խոշորագույն ցուցահանդեսը գործընկերներ ձեռքբերելու, ոլորտի հիմնախնդիրները քննարկելու, նոր շուկաներ գրավելու և արտադրանքը սպառողին ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է:

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվող խմիչքների միջազգային համտեսման մրցույթի ընթացքում ներկայացուցչական ժյուրին՝ գինեգործներ, էքսպերտներ, սպառողների միությունների ներկայացուցիչներ և քննադատներ, ընդունված միջազգային չափանիշների համապատասխան գնահատել են մրցույթի մասնակից շուրջ 800 ապրանքատեսակ:

Գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա այս ցուցահանդեսի շրջանակում արդեն 8-րդ տարին է, ինչ հայկական գինիները իրենց գերազանց համային որակով գրավում են այցելուների ուշադրությունը և սրտերը՝ ստիպելով մշտապես ընտրել հայկական գինիները։ «Armenia Wine» ընկերությունը այս տարի նույնպես հյուրընկալվեց ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր նրբահամ և անզուգական գինիների տեսականին, որն արժանացավ թե՛ սպառողների, թե՛ միջազգային խոշոր գործընկերների բարձր գնահատականին։

«Յուրաքանչյուր անգամ, ներկայացնելով մեր գինիները միջազգային ցուցահանդեսներին, մենք նաև ներկայացնում ենք Հայաստանի գինեգործության հազարամյա պատմության լավագույն ավանդույթները՝ արժանանալով բարձրագույն գնահատականի։ Այս անգամ ևս մեր ընկերության աշխատակիցները վերադարձան Հայաստան մեկ ոսկե և երկու արծաթե մրցանակներով։ Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով, քանի որ ժամանակակից գինեգործության խորհրդանիշ դարձած մեր ընկերությունը ցուցահանդեսի այցելուներին ներկայացավ ոչ միայն իր գերազանց համային որակով, այլ ևս մեկ անգամ բարձր պահեց հայկական գինու մշակույթը»,-ամփոփեց ընկերության կոմերցիոն տնօրեն՝ Քրիստինե Վարդանյանը։

Ինչպես տեղեկացրեցին «Armenian Wine» ընկերությունից, ոսկե մեդալով պարգևատրվել է «Armenia» բալի գինին, իսկ Մուսկատ խաղողի սորտից պատրաստված «Armenia Muscat» սպիտակ կիսաքաղցր գինին և Արենի խաղողից պատրաստված «Armenia» վարդագույն կիսաչոր շամպայնը արժանացել են արծաթե մեդալների։

Armenia Wine

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829