Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում չորրորդ բջջային օպերատոր ծրագրի իրականացմանը խոչընդոտում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 19,2020 12:06

Շուրջ մեկուկես տարի է՝ Հայաստանում օդում կախված է մնացել 200 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը։ Այս ծրագրով նախատեսվում է ստեղծել ՀՀ-ում չորրորդ բջջային օպերատոր։ Մասնավորապես «Ա Տելեկոմ» ընկերությունը 2018 թվականի դեկտեմբերին դիմել էր կառավարություն ՝ ցանկության հայտնելով ՀՀ-ում կառուցել չորրորդ բջջային օպերատոր, տվյալների պահպանման խոշոր կենտրոն, հեռուստատեսության հեռարձակման մասնավոր ընկերություն եւ Արցախում 2-րդ օպերատոր։

Ընկերությունը նախատեսում էր ապահովել 5G ինտերնետ ցանց։ Այս պահին, սակայն, ընկերության ղեկավարի խոսքով՝ ծրագրի իրականացմանը խոչընդոտում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընկերության ղեկավար Արթուր Երզնկյանը պատմեց, որ 2018-ի դեկտեմբերի 26-ին ինքը եւ ռուսաստանահայ գործարար Ռաֆայել Յաիլյանը դիմել են կառավարություն այս հարցով. «Եղել են հանդիպումներ այն ժամանակ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, եղել են քննարկումներ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ։ Մեր կողմից ներկայացվել են բոլոր փաստաթղթերը, հիմնավորումները, որ տիրապետում ենք համապատասխան գումարներին, երաշխիքներ են տրամադրվել ռուսաստանյան բանկերից, որ կարող ենք այդ ներդրումն իրականացնել։ Հարցը ստացել է կառավարության անդամների հավանությունը, որից հետո հանդիպել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսին. «Նախնական տպավորություն ստացանք, որ հավանության ենք արժանացել։ Սակայն այս ընթացքում միշտ մեր նախագծին դեմ է եղել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829