Լրահոս
Օրվա լրահոսը

Սա մեր բոլորիս հաղթանակն է և մենք մեծ հպարտությամբ հիշում ենք հայ ժողովրդի անուրանալի դերակատարումը. միջոցառում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին

Փետրվար 19,2020 11:40

Սույն թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն իրականացրեց միջոցառում՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:

«Սա մեր բոլորիս հաղթանակն է և մենք մեծ հպարտությամբ հիշում ենք հայ ժողովրդի անուրանալի դերակատարումը այդ հերոսական հաղթանակի կերտման գործում։ Չմոռանանք, որ հայ ժողովուրդը Մեծ Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցություն է ունեցել պատերազմական գործողություններին՝ Խորհրդային Միության հանրապետությունների շարքում ըստ բնակչության թվի ունենալով ամենաշատ մասնակիցները՝ Խորհրդային Հայաստանի բնակչության շուրջ 20%-ը: Ավելի քան 70.000 հայեր պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 107-ը՝ ստացել են Խորհրդային Միության հերոսի, 64-ը՝ գեներալի և 5-ը՝ մարշալի կոչում: Նշեմ, որ այսօր զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, ԽՍՀՄ Հերոս Համազասպ Բաբաջանյանի ծննդյան օրն է», – ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Միջոցառումն անցկացվել է «Հաղթանակ» զբոսայգում՝ Անմար կրակի մոտ։ Երիտասարդներն, իրենց ձեռքերում պահելով «ԽՍՀՄ Հերոս» և «Փառքի համար» շքանշանի բոլոր երեք աստիճանի ասպետների լուսանկարները, իրականացրել են մոմավառություն։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Derenik Mikaelyan says:

    Ռուս/թուրք-բոլշեւիկյան զավթիչների դեմ 1921թ Փետրվարի 18-ի ապստամբության տարելիցին լռել այդ մասին ու հպարտանալ գաղութարարին «շտրաֆբատի» կարգավիճակում ճորտաբար ծառայելու ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ դրվագով նշանակում է նոր սերնդին վարակող ստրկության այլանդակ հաղթարշավ կազմակերպել:

    հ.գ.
    Հայերի ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԸ այն կլիներ, որ 100 տարի առաջ մեկ մարդու նման կանգնեին Նժդեհի կողքին ու ջարդեին ռուս-թուրքական 11-րդ բանակը, թուրքից ԱՎԵԼԻ ԼԱՎ ԶԻՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՎ կռվեին ու առանց կրակոցի ՉՀԱՆՁՆԵԻՆ Կարսը, լավ հասկանային բոլշեւիզմի էությունը ու կացնահարեին դրա վիրուսակիր կասյաններին, ավիս նուրիջանյաններին… փոխանակ այդ պռռնկածիններին ԽԱԲՎԵԼՈՒ ու թույլ տալու, որ նրանք կացնահարեին Սարդարապատի հերոսներին…..: Այդ ժամանակ արժանապատվությունը կթեւածեր Անկախ Հայրենիքում ու կարիք չէր լինի գաղութարար տիրոջը մատուցած ճորտական ծառայությունների հիմքով արհեստական «արժանապատվություն» հորինելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829