Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյան. «Ճնշումներ չեն լինելու, դրա ժամանակներն անցել են, մենք արդեն ապացուցել ենք, որ մենք նման քայլերի չենք գնում». «Ժողովուրդ»

Փետրվար 19,2020 11:26

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած այն հանգամանքին, որ արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը, բայց հայրենի իշխանությունները ծրագիր չունեն, թե ինչ են անելու, երբ, որտեղ եւ, ամենակարեւորը, ինչպես։ Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս տարածքներ են փնտրվում, որպեսզի շտաբներ հիմնեն, դրանց ղեկավարներ նշանակեն ու, հատկապես, այդ ամենը իրականացնեն մարզերում, քանի որ Երեւանի դեպքում այն ավելի հեշտ է։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է իրենց ներսում, ինչու քարոզչություն չեն իրականացնեմ, եթե դրա մեկնարկն արդեն տրվել է։

– Մարզերում ավելի քիչ են առնչվել ՍԴ-ի հետ, ու տեսակետ կա, որ մարզերում քարոզիչների գործն ավելի դժվար է լինելու։

– Վերջին տասնամյակում սյունեցիները բազմաթիվ հնչեղ դատական գործերի են ականատես եղել եւ տեսել են, թե ինչպես են մարդասպանները դատարանի կողմից ազատ արձակվում, եւ ինչպես են տուժողները վերածվում մեղադրյալների, ինչպես են մահափորձեր, ըստ օդում կախված լուրերի, բեմադրվում, հետո մարդիկ են կալանավորվում, մեկ տարի անցկացնում քրեակատարողական հիմնարկներում, հետո բաց են թողնվում առանց որեւէ բացատրության, մեկնաբանության… Սյունեցիները դատական համակարգում տեղի ունեցող «լավ» պրոցեսներին բազմիցս են առիթ ունեցել շփվել, այնպես որ, Սյունիքի հետ կապված որեւէ խնդիր չկա։ Սյունեցին գիտի, որ դատական իշխանության նկատմամբ պետք է լինի վստահություն, որովհետեւ մենք բոլորս մեր մաշկի վրա ենք զգացել, ես անմիջական այդ գործերի հետ կապված… նաեւ մարդկանց ինչպես են կեղծ մեղադրանքներ առաջադրվել եւ այլն, չեմ ուզում մանրամասնել։

– Արդյոք հանրաքվեի ժամանակ իշխանությունները իրենց ռեսուրսները օգտագործելո՞ւ են իրենց ուզած արդյունքին հասնելու համար՝ փորձելով ճնշում գործադրել պետական աշխատողների, գյուղապետերի, վարչական շրջանի ղեկավարների վրա եւ այլն։

– Ոչ, նման բան չի լինելու։ Եթե վարչական շրջանի ղեկավար կա, կուսակցական է, կամ «ԱՅՈ»-ի կողմնակից է, ուզում է քարոզարշավին մասնակցել, եթե օրենքը չի հակասում, ի՞նչ կարող ենք անել, եթե հակաիրավական գործընթաց չէ, ես այդտեղ որեւէ բան չեմ տեսնում։ Ճնշումներ չեն լինելու, դրա ժամանակներն անցել են, մենք արդեն ապացուցել ենք, որ մենք նման քայլերի չենք գնում։՝

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829